«Եթե դուք կբերեք պաստառներ ու ցույց կտաք, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը». Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգվության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է նախկինում իր կողմից հակառուսական ակցիաներ իրականացնելու հանգամանքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իր մակարդակով նորմալ զարգանում են, շուտով հավանաբար տեղի կունենա ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան։

«Կարծում եմ՝ ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է, իրականության հետ կապ չունեցող»,- ասաց Ա.Գրիգորյանը։

Նա հերքեց, որ նախկինում հակապուտինյան ակցիաներ է արել, և դա «սուտ» անվանեց. «Եթե դուք կբերեք պաստառներ ու ցույց կտաք, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս