Բաժիններ՝

Փոփոխություններ` «Պետական նպաստների մասին» օրենքում

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից։

Սահմանվել է, որ թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը, իսկ նպաստ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավելի վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս` ավել վճարված նպաստի գումարներից հաշվանցվում է կենսաթոշակի կամ այլ նպաստի գումարը (եթե նպաստառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի կամ այլ նպաստի իրավունք)։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031