
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի մոտ. մի խումբ մարդիկ պահանջում են Գագիկ Հարությունյանի հրաժարականը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մի խումբ մարդիկ հավաքվել են ԲԴԽ շենքի առաջ։
Բողոքի մասնակիցները բազմաթիվ վանկարկումներով պահանջում են անցումային արդարադատություն։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով միացել է բողոքի պահանջ ներկայացնողներին, կոչ արեց բոլորին՝ միանալ հավաքվածներին՝ նշելով, որ պետք է ազատվել Գագիկ Հարությունյանից ու իր բանդայից։
«Վրաններ ենք տեղադրելու. այգին լինելու է մերը մի քանի օր»,- պնդում են ներկաները։
Ոստիկանները փակել են շենքի մուտքերը։
Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 23. Mai 2019
Զարուհի Դիլանյան