««Ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը արգելափակած անձանց թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն երրորդ ներկայացուցիչը (նույնպես ՔՊ-ական) – հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը (նկարում՝ գլխարկի վրա ակնոցով)։ Մյուս երկուսը Սերոբ Սարգսյանը և Արամ Մանուկյանն են։

Ես չեմ հասկանում, «ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը։ Եթե կան այդ գործողությանը մասնակցած, բայց թաղապետարանի աշխատակից չհանդիսացած այլ անձինք, խնդրում եմ արձագանքել։ Դա մեզ համար շատ կարևոր է»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10219112334503411&set=a.10201813940734378&type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս