«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումների համատեքստում բավականին հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել ԱԳՆ-ում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԳՆ-ում բոլորը բավականին լարված են, որովհետեւ հասկանում են, թե ինչ լուրջ խնդրի առաջ են կանգնելու առաջիկայում՝ կապված դատական համակարգի նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի հետ: ԱԳՆ-ում նեղսրտած են եւ չգիտեն, թե ինչպես են առաջացած հարցերը «սվաղելու»:

Թերթի տեղեկություններով, աշխատանքային խորհրդակցության վերջում նախարար Զոհրաբ Մնացականյանը, որպեսզի «դուխ» տա իր աշխատակիցներին, ասել է՝ «մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում, սա ի՞նչ է, որ «չմաքրենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս