![](/banners/BeFunky-design.jpg)
Հավի կրծքամիսը՝ իտալական ձևով
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/sauteed-chicken-breasts-1302x868.jpg)
Բաղադրիչներ
1. Պաքսիմատ – 150 գ
2. Հավի կրծքամիս – 8 կտոր
3. Քերած պարմեզան – 150 գ
4. Ռեհան – 11 թ/գ
5. Չորացրած ուրց – 11 թ/գ
6. Խնկածաղիկ – 1 թ/գ
7. Չորացրած սխտոր – 1/2 թ/գ
8. Աղ՝ ըստ ցանկության
9. Աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ցանկության
10. Կարագ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը կտրատել մոտավորապես 1.5-2 սմ լայնության շերտերի:
2. Խառնել պաքսիմատը, կանաչիները, պարմեզանը և համեմունքները:
3. Հալեցրած կարագի մեջ նախապես թավալած հավի կրծքամսի կտորները պատել պաքսիմատի և կանաչիների խառնուրդով և շարել յուղապատ տապակի վրա:
4. Հավը 20 րոպե եփել 200 աստիճան ջեռոցում:
5. Մատուցել մարինարա կամ մեղրով և մանանեխով սոուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը