Բաժիններ՝

«Գահերի խաղի» գլխավոր իրադարձությունները հավաքել են մեկ հոլովակում

Ցանցում երկրպագուի հոլովակ է հայտնվել, որում դրվագներ են ցուցադրվում «Գահերի խաղը» ֆենթեզի սագայի բոլոր էպիզոդներից: Հոլովակը հրապարակված է Twitter-ում @ultrabrilliant օգտատիրոջ կողմից:

Հոլովակը բաղկացած է «Գահերի խաղի» 73 սերիաներից յուրաքանչյուրի հանգուցային պահերից: Հաղորդագրության հրապարակման պահին երկրպագուի տեսանյութը հավաքել էր ավելի քան 6,5 մլն դիտում եւ ավելի քան 300 հազար լայք:

«Երկաթյա գահը» եզրափակիչ էպիզոդի պրեմիերան կայացել է լույս մայիսի 20-ի գիշերը: Սերիան HBO հեռուստաալիքի ռեկորդ է սահմանել դիտումների ցուցանիշով. այն դիտել են ավելի քան 19,3 մլն անգամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս