Բաժիններ՝

Միլիարդատերը խոստացել է մարել Ատլանտայի քոլեջի շրջանավարտների ուսման 40 մլն դոլար գումարի վարկերը

Միլիարդատեր Ռոբերտ Սմիթը, որը հիմնել է Vista Equity Partners ներդրումային ընկերությունը, Մորհաուզի (Ատլանտա) քոլեջի 2019 թվականի շրջանավարտներին խոստացել է  մարել ուսման վարկերը: NBC հեռուստաալիքի տվյալներով՝ դա նրա վրա կնստի մոտավորապես 40 մլն դոլար։

«Դա 2019 թվականի իմ ավարտական դասարանն է,-հայտարարել է Սմիթը, որն ստացել է քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան:-Եվ իմ ընտանիքը դրամաշնորհ կստեղծի, որպեսզի շրջանավարտներին ազատի պարտքերից»: Այսպիսով, նշում է NBC-ն, կմարվեն 396 մարդու վարկեր: Հաղորդվում է, որ 2018 թվականին ԱՄՆ-ում ուսման վարկերի գծով պարտքերի ընդհանուր գումարի չափը հասել է 1,5 տրլն դոլարի:

2018 թվականին Forbes-ը Սմիթին համարել է ամենահարուստ աֆրոամերիկացին: Հրատարակության տվյալներով՝ 2019 թվականի մայիսի դրությամբ Սմիթի կարողությունը կազմում է 5 մլրդ դոլար:

Մորհաուզի քոլեջը ուսումնական հաստատություն է տղամարդկանց համար. հայտնի է որպես Մարտին Լյութեր Քինգի ալմա-մատեր: Քոլեջի ուսանողներն առավելապես աֆրոամերիկացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս