![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհի լավագույն մորուքը. ինչպես է Բելգիայում անցկացվում արտասովոր մրցույթը
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/975450.jpg)
Տղամարդու դեմքի մազածածկույթի հարյուրավոր երկրպագուներ են ժամանել Բելգիա, մրցելու Անտվերպենում Մորուքների եւ բեղերի համաշխարհային առաջնությունում: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է անցնում մրցույթը։
Ամենամյա մրցույթը, որն անցկացվում է 30 տարվա ընթացքում, բաղկացած է մի քանի անվանակարգից: Միմյանց հետ մրցում են բեղերի, փոքր մորուքների եւ մորուքների տերերը:
Առաջին անգամ բեղ-մորուքի մրցույթն անցկացվել է 1990 թվականին Գերմանիայում: Այդ ժամանակվանից այս միջոցառումը, մորուքավորների եւ բեղավորների կրեատիվ մոտեցման շնորհիվ, արտ-իրադարձության կարգավիճակ է ձեռք բերել աշխարհում: