Բաժիններ՝

Էդի Մարսանը հույս ունի տեսուչ Լեսթրեյդին կրկին մարմնավորել Շեռլոք Հոլմսի մասին ֆիլմում

Բրիտանացի դերասան Էդի Մարսանը, որը հայտնի է տեսուչ Լեսթրեյդի դերով Շեռլոք Հոլմսի մասին Գայ Ռիչիի ֆիլմերում, որոնցում նա նկարահանվել է Ռոբերտ Դաունի-կրտսերի եւ Ջուդի Լոուի հետ միասին, ակնկալում է նույն այդ հերոսի դերը խաղալ ռեժիսորի հաջորդ կինոնկարում: Այդ մասին արտիստը մայիսի 20-ին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Գայ Ռիչին նկարահանել է երկու ֆիլմ՝ «Շեռլոք Հոլմսը» եւ «Շեռլոք Հոլմս. ստվերների խաղը»: 2011 թվականից խոսակցություններ են ծավալվում «Շեռլոք Հոլմս-3» կինոնկարի նկարահանումների շուրջ: 2019 թվականի մարտին ռելիզի ամսաթիվը հետաձգել են 2021 թվականի դեկտեմբերի 22-ին:

«Այժմ, որքան ես գիտեմ, գրում են սցենարը, որը դեռ պետք է հաստատվի,- պարզաբանել է Մարսանը:- Հաջորդ ֆիլմի հետ կապված աշխատանքն ընթանում է արդեն մի քանի տարի: Հնարավոր է  ես այնտեղ կրկին կմարմնավորեմ տեսուչին: Համենայն դեպս, ես դա շատ կցանկանայի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս