Ռոնալդուն «Յուվենթուսի» ղեկավարությանն առաջարկել է հրավիրել Անչելոտիին կամ Մոուրինիոյին
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ թիմը գլխավորի «Նապոլիի» մարզիչ Կարլո Անչելոտին: Ինչպես հաղորդում է միլանյան Libero թերթը, «Ինտերի» հետ արտագնա խաղից հետո (1:1) պորտուգալացին 59-ամյա մասնագետի թեկնածությունն առաջարկել է «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անիելիին:
Այնուամենայնիվ, «Յուվենթուսում» Անչելոտիի հրավերը համարում են գործնականում անհնարին, քանի որ նրան վատ կընդունեն երկրպագուները:
Երկրորդ թեկնածուն, ում առաջարկել է Կրիշտիանուն թուրինցիների ղեկավարությանը, Ժոզե Մոուրինիոն է:
Մոուրինիոն այժմ ոչ մի թիմ չի մարզում: Ավելի վաղ նա բազմիցս շեշտել է, որ կվերադառնա Սերիա Ա միայն իր նախկին ակումբ՝ «Ինտեր»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը