Աստղային մեղուները՝ տիեզերքում
Չնայած շատ է խոսվում տիեզերք մշտապես մaարդ ուղարկելու հնարավորության մասին, պետք է նկատել, որ տիեզերքում մեր օրերում միաժամանակ լինում է առավելագույնը 3 տիեզերագնաց։ Սակայն Տիեզերական միջազգային կայանում նրանց վերջերս միացան եւս երկուսը՝ ռոբոտ սարքավորումները։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ՆԱՍԱ-ն Տիեզերական միջազգային կայանի համար պատրաստել է Աստրոբինս, թարգմանաբար՝ Աստղային մեղուներ անվանումը կրող ռոբոտներ։ Նրանք երեքն են՝ Հանին, Քուինը եւ Բամբըլբին, թարգմանաբար՝ Մեղրը, Մայր մեղուն ու Մեղրաճանճը։
Նրանցից երկուսն արդեն տիեզերքում են, եւ շուտով կսկսեն աշխատել Տիեզերական միջազգային կայանում։
Աստրոբի նախագծի ղեկավար Մարիա Բուալաթն ասում է, թե ուղեծրում գտնվող տիեզերագնացներից Էնն Մաքլինը տուփից հանել է եւ ստուգել Բամբըլին։ Այժմ, ասում է նա կիսակատակ, Բամբըլը ողջ է ու առողջ։
Այս ռոբոտները փոխարինելու են գալիս Սֆիըրներին, ռոբոտային սարքեր, որոնք այստեղ են եղել մինչեւ այսպես կոչված Աստղային մեղուները։ Վերջիններս իրենց վրա կրում են տեսախցիկներ ու խոսափողներ, եւ շուտով վարժվելու են իրենց առօրյա պարտավորություններին։
Նրանք շուտով իրականացնելու են քարտեզագրման աշխատանքներ։ Ճապոնական փորձարարական սարքի մասնակցությամբ հավաքելու են տեսային տեղեկություններ։
Երբ լիովին ունենան կայանի ամբողջ քարտեզը, Աստղամեղուները կկարողանան ազատ կերպով շարժվել տիեզերական կայանում եւ կսկսեն իրականացնել նմուշներ վերցնելու, սարքեր տեղափոխելու ու դրանք կիրառելու աշխատանքներ։
Մարիա Բուալաթի խոսքերով, այս ռոբոտային մեղուները շուտով կվերածվեն աշխատող ձիերի, ինչի արդյունքում տիեզերագնացները կզբաղվեն միայն այն գործերով, որոնք կարող է միայն մարդն իրականացնել։
Աստղային մեղուներ անվանումը կրող ռոբոտներն արդեն ունեն տիեզերակայանին կցվելու մասեր, ինչպես նաեւ արբանյակային ալեհավաքներ, ինչը նրանց թույլ կտա հունիս ամսից իրականացնել առաջին ճամփորդությունները տիեզերքում։