
Միք Ջագերը կրակոտ պար է ցուցադրել սրտի վիրահատությունից հետո

The Rolling Stones բրիտանական ռոք-խմբի ֆրոնտմեն Միք Ջագերը կրակոտ պար է ցուցադրել եւ այն զետեղել իր Instagram-օգտահաշվում։ Հոլովակում 75-ամյա երգիչն իր ֆիրմային շարժումներն է փորձում հայելու առջեւ:
Նա տեսանյութը հրապարակել է այն բանից մեկ ամիս անց, երբ լուրջ բժշկական միջամտության էր ենթարկվել: Ապրիլին հաղորդվել էր, որ Ջագերին պետք է վիրահատեն՝ փոխարինելու սրտի փականը: Այդ ժամանակ կատարողը պատմել էր, որ իր հիվանդության պատճառով The Rolling Stones-ը չեղարկեց հյուրախաղերն ԱՄՆ-ում եւ Կանադայում:
Նա հայցել է երկրպագուների ներողամտությունը եւ խոստովանել, որ իր համար անընդունելի է մարդկանց անհարմար կացության մեջ դնելը: The Rolling Stones-ի շրջագայությունը պետք է տեւեր ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 29-ը: Խումբը պլանավորել է 17 համերգ:
View this post on Instagram