Բաժիններ՝

«Ռեալը» նոր ակումբներ է փնտրում 14 ֆուտբոլիստների համար

Մադրիդի «Ռեալի» կազմի գրեթե կեսն ամռանը կփոփոխվի. Զինեդին Զիդանը մտադիր է երկու ուղղություններով տրանսֆերներ իրականացնել:

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ մադրիդցիների ղեկավարությունը փորձում է նոր ակումբներ գտնել 14 ֆուտբոլիստների համար, որոնք չեն մտնում հաջորդ մրցաշրջանում մարզչի պլանների մեջ: 19 ֆուտբոլիստներ կմնան «Ռեալում»:

Հաղորդվում է, որ «Ռեալը» կլքեն Կեյլոր Նավասը, Սերխիո Ռեգիլոնը, Խեսուս Վալյեխոն, Թեո Հերնանդեսը, Դանի Սեբալյոսը, Խամես Ռոդրիգեսը, Մարթին Էդեգորը, Բրաիմ Դիասը, Իսկոն, Մարկոս Լյորենտեն, Մատեո Կովաչիչը, Օսկար Ռոդրիգեսը, Գարեթ Բեյլը, Բորխա Մայորալը և Ռաուլ դե Տոմասը:

Որոշ ֆուտբոլիստներ 2018-19 մրցաշրջանն անցկացրել են այլ ակումբներում՝ վարձակալական հիմունքներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս