Մայիսի 16-ին, ժամը 08:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը քիչ առաջ՝ պատասխանելով factor.am-ի հարցին՝ արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր գալու են դատարան՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր 2019 թվականի հուլիսին ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Օր չորրորդ. Քոչարյանին դեմ և կողմ ակցիաները շարունակվում են. ուղիղ. factor.am
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։
Կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների ասոցիացիայի (ВАСЕЕ) 38-րդ տարածաշրջանային բանկային կոնֆերանսի շրջանակներում, Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այս տարի կոնֆերանսը նվիրված էր բանկային երաշխիքներին:
Պետք է օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ Քլոյանի հորը, զոհերի մյուս հարազատներին, լայն հանրությանը բացատրել, ասել, որ ընթացող դատավարությունը եւ ոչ մի կապ չունի տասը զոհերի հետ:
Շանհայում տասը մարդ է հայտնվել փլված շենքի ավերակներում, որը վերակառուցվում էր:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:
Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար, տեղեկացնում է BBC-ին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի շինարարությունը, չնայած Եվրամիության Գազի նոր դիրեկտիվի ընդունմանը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը վտանգի ամենաբարձր՝ չորրրորդ մակարդակն է սահմանել Իրաքի համար եւ կոչ է անում իր քաղաքացիներին չուղեւորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առեւանգման եւ զինված հակամարտության պատճառով։
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Լացիո»-ն:
Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։
Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Նորվեգիա՝ քննարկելու երկրում ճգնաժամի լուծման համար բանակցելու հնարավորությունը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է:
Մայիսի 16-ին, ժամը 06:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ:
Մայիսի 16-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ եւս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
«Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ՝ ոչ»,- ասում է Փոլ Գոբլը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ լիբանանյան կազմակերպությունը կտա իր եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի հետ կապված, մենք տեղեկացանք, որ իշխանությունն արդեն նահանջի քայլեր է անում։