Բաժիններ՝

«Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, ինձ համար՝ լավագույնը». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի մասին կարծիքով:

«Դավիդը հրաշալի դարպասապահ է: Նա հոգեբանորեն ուժեղ է: Իհարկե, նրա մասին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թերթերում շատ բան գրվեց, բայց այդպես պատահում է:

Դավիդը լի է վճռականությամբ՝ ցուցադրելու իրեն իմ և երկրպագուների առջև: Մենք աջակցում ենք նրան:

Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, ինձ համար՝ լավագույնը»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031