«Ես չեմ ուզում մեկնաբանել». Ալեն Սիմոնյանը հորդորում է դիմել վարչապետին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված այն մարտավարությունը, որը որդեգրել են իրենք՝ նոր իշխանությունները, տարիներ շարունակ եղել է, որի արդյունքում էլ ամեն տարի որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Հարցին՝ իշխանությունների օրակարգում շարունակո՞ւմ է մնալ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ճիշտ կլիներ, եթե այդ հարցին պատասխաներ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

«Արդեն մի քանի անգամ ասել եմ, ամենակարճ և ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի ուժեղացումն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ ԵԽԽՎ-ում վարչապետն իր ելույթի ընթացքում չանդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցով կարող են դիմել վարչապետին.

«Ես չեմ ուզում մեկնաբանել»։

Ինչ վերաբերում է «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբևէ չի մտածել, որ Թուրքիայի հետ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հաջողության։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ այդ հարցի հետ կապված Թուրքիայի հետ երբևէ նախապայմանով չեն խոսել։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930