Չափազանց կարևոր էր նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պոլսից հնչած՝ Հռոմի Պապի եղբայրական ողջույնն Ամենայն Հայոց Հայրապետին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ մեկնարկած պրոցեսներին՝ հետևյալ արձանագրումներով. «Պետք է փաստել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս երկու օրերին միանգամից մի քանի հակահարված հասցրեց, Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների բնորոշմամբ՝ հերձվածողներին։

Նախ՝ Բագրատ և Միքայել սրբազանների խիստ և ազդու նամակները, այնուհետ՝ Մկրտիչ սրբազանի նամակը կալանավայրերից, Արշակ սրբազանի մամուլի ասուլիսը, երկու թեմերի հոգևորականների հայտարարությունները, եպիսկոպոսական ժողովի կազմակերպման մասին լուրը և այլն։

Չափազանց կարևոր էր նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պոլսից հնչած՝ Հռոմի Պապի եղբայրական ողջույնն Ամենայն Հայոց Հայրապետին, որը փաստում է, որ աշխարհի ամենախոշոր քրիստոնեական եկեղեցին տիեզերական համերաշխության ոգով առաքելական մեր սուրբ եկեղեցու Վեհափառ Գարեգին Բ կաթողիկոսին է շարունակում ճանաչել Թադեոս առաքյալի հիմնած և Լուսավորչի վերընձյուղած Մայր Աթոռի միակ և աներկբա գահակալ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ երկու հազարամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է, որը Մայր Աթոռը կարող է և պետք է հաղթահարի նաև ողջ հայության օգնությամբ և աջակցությամբ, քանզի խնդիրը վերաբերում է մեր բոլորի ազգային ինքնության պահպանությանը և տևականությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031