Թուրքիայի տնտեսությունն աճել է

«Թուրքիայի վիճակարգական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայի տնտեսության վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ 2025-ի 3-րդ քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի տնտեսությունն աճել է 3.7%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համախառն ներքին արդյունքների (ՀՆԱ) 2025-ի 3-րդ քառորդի տվյալներով՝ մի շարք ոլորտներում իրականացվող աշխատանքները մեծացել են հետևյալ չափերով. շինարարության ոլորտ՝ 13.9%, ֆինանսների և ապահովագրության ոլորտ՝ 10.8%, տեղեկատվության և կապի ոլորտ՝ 10.1%, արդյունաբերության ոլորտ՝ 6.5%:

Տվյալների համաձայն՝ նվազել է միայն գյուղատնտեսության ոլորտի արտադրողականությունը: Այն տոկոսային հարաբերությամբ կազմել է 12.7%:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031