 
                        Արաբկիրում հեղեղատարը խցանվել է, անձրևաջուրը լցվել է բնակելի տուն
 
                                    Ապրիլի 29-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 37-րդ փողոցում հեղեղատարը խցանվել է, անձրևաջուրը լցվել է փողոց և թիվ 10 տուն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հեղեղատարը խցանվել է, անձրևաջուրը լցվել է փողոցում առաջացած փոսը (մոտ 300 քմ մակերեսով), ինչը խանգարում է բնակիչների տեղաշարժին:
Փրկարարները տներից մեկի բնակչին օգնել են մոտենալ իր տանը և բացել հեղեղատարի խցանումը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        