Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը միանա ԵԱՏՄ-ի եւ նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրացմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրացում:
Ապրիլի 25-ին, ժամը 10.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել է ծառին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն որոշում է ընդունել մայիսի վերջին սկսել Աֆղանստանի մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցության աշխատակիցների թվի կրճատումը:
Ապրիլի 25-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին գլորվել է ձորը. 57-ամյա վարորդ Արտաշես Հակոբյանը տեղում մահացել:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու է մեկնել Թուրքիա:
Նուր Սուլթանում տեղի է ունեցել ԱՊՀ-ի երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը:
Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պարեկում մզկիթների եւ այլ կրոնական վայրերի մոտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չէ, Պեկինը ողջունում է ցանկացող բոլոր երկրների մասնակցությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
2019 թվականի ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում:
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ն տեւական ժամանակ «եփեց» Սերժ Սարգսյանի խոսելու մասին տեղեկությունը` լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռելով այս թեմայի վրա, իրականում դա բավական լավ մտածված քարոզչական հնարք էր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաեւ ֆինանսապես:
2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:
«Հրապարակ» թերթը գրում է. « Տիկին Մակունց, ԱԺ-ն այդպես էլ չունեցավ մամլո խոսնակ, եւ աշխատանքը խորհրդարանի, նրա մեծամասնության հետ բավականին բարդ է ընթանում, որովհետեւ պատգամավորները հիմնականում չեն պատասխանում հեռախոսազանգերին։
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով եւ օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ:
«Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, եւ, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել:
Քիչ առաջ ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ: Պարզվում է՝ ոչ թե նոր աշխատաեղեր են ստեղծվել, այլ՝ ստվերից դուրս են բերել այդքան աշխատողների: Այսինքն՝ այդքան մարդ եղել է չգրանցված աշխատող:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բազմիցս է գրվել, որ Երեւանի քաղաքապետարանը աղբահանության համար սարքավորված «ԿամԱԶ» բեռնատարները գնել է առանց մրցույթի, այսպես կոչված՝ մեկ աղբյուրից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «քասթինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:
«50 հազար աշխատատեղերի մասին». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է