Բաժիններ՝

Ոչ թե 50.000 նոր աշխատատեղ է ստեղծվել, այլ հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից դուրս են եկել

Քիչ առաջ ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ: Պարզվում է՝ ոչ թե նոր աշխատաեղեր են ստեղծվել, այլ՝ ստվերից դուրս են բերել այդքան աշխատողների: Այսինքն՝ այդքան մարդ եղել է չգրանցված աշխատող:

Ն. Փաշինյանը մասնավորապես ասաց. «Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:

Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, այո, ամենաառաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից դուրս են եկել: Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում:

Քանի որ կասկածներ էին հնչում, ես հանձնարարել էր, որ բացվածք տրամադրեն, թե որ ոլորտում որքանով է ավելացել»:

50 հազար աշխատատեղերի մասին:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 25. April 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս