
LG Electronics-ը կդադարեցնի սմարթֆոնների արտադրությունը Կորեայի Հանրապետությունում. KBS

LG Electronics-ը մտադիր է կրճատել սմարթֆոնների արտադրությունը Հարավային Կորեայում: Այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ֆիրմայի ղեկավարությունը որոշում է ընդունել մեկ տարվա ընթացքում փակել Կյոնգիդո նահանգի Փյոնտհեկ քաղաքի գործարանը:
Արտադրությունը, ինչպես ենթադրվում է, կտեղափոխվի ընկերության՝ Վիետնամում գտնվող գործարան: Ներկայում LG Electronics-ն արտադրական գծեր ունի Փյոնտհեկում, Վիետնայում, Բրազիլիայում եւ Չինաստանում: Ընդ որում Հարավային Կորեայում առավելապես հավաքում են պրեմիում-դասի սարքեր: Կյոնգիդո նահանգի գործարանում աշխատում է 1,4 հազար մարդ, իսկ ընդամենն այս օբյեկտին բաժին է ընկնում ընկերության սմարթֆոնների ամբողջ արտադրության 10-ից մինչեւ 20 տոկոսը:
LG-ի ղեկավարությունը պլանավորում է աշխատակիցների մի մասին ազատել, իսկ մի մասին տեղափոխել այլ օբյեկտներ:
Ընկերության ստորաբաժանումը, որը պատասխանատու է սմարթֆոնների համար, 16 եռամսյակ անընդմեջ գրանցում է վճարային հաշվեկշռի դեֆիցիտ, որի կուտակված գումարը հասել է 3 տրլն վոնի կամ 2,5 մլրդ դոլարի: