Չեմ ապրում նրան տեսնելու փափագով. ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից մեկը, ով համալսարանի աշխատակազմին փոխանցել է Փաշինյանի ցանկությունը, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում տեսնել Արամ Սիմոնյանին:
Սիմոնյանը փոխանցել է, որ վարչապետի եւ իր ցանկությունները ընդհանուր են, ինքն էլ չի ապրում նրա հետ տեսակցելու փափագով: Փաշինյանը փորձում է Սիմոնյանին մեկուսացնել եւ համալսարանի ֆակուլտետների դեկաններին եւ ամբիոնների վարիչներին հասկացնել, որ պետք չէ ռեկտորին լուրջ վերաբերվել, Սիմոնյանն էլ իր հերթին է ուզում ցույց տալ, որ Փաշինյանն իր համար եղած-չեղած՝ միեւնույն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: