Բաժիններ՝

Իրենց հաճույքի համար ապրող կենդանակերպի նշանները

Ցուլեր

Նրանք հաստատ գիտեն կյանքի համը ու կարողանում են ապրել իրենց հաճույքի համար։ Երբեք սեփական տարածքը չեն խառնում հասարակական տարածքի հետ, ունեն վառ արտահայտված հեռատեսություն ու վստահ կանգնած են զույգ ոտքերի վրա։ Միշտ համարում են, որ կյանքում բոլորն իրենց ինչ-որ բան են պարտք։ Խնդրել ու աղերսել ինչ-որ բան նրանց համար չէ։

Բայց եթե նրանք հասկանում են, որ դա իրենց պետք է անձնական երջանկության համար, ապա կստանան դա ցանկացած գնով։ Նրանց բնույթն այնքան շահամոլ է, որ նրանք չեն պատրաստվում ինչ-որ մեկի հետ կիսվել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ձեռք բերել իր երջանկությունը սեփական հնարավորություններով։ Նրանք այնքան են զբաղված իրենց սեփական կյանքով, որ միշտ չէ, որ ուրիշներին օգնության կհասնեն։

Եվ արդյո՞ք կարելի է այս նշանին մեղադրել։ Նրանք երբեք չեն կարողանա հասկանալ այն մոտեցումը, թե ինչո՞ւ է պետք ուրիշի համար ապրել։ Յուրաքանչյուրը պետք է կատարի իր ճիշտ ընտրությունը։ Եվ երբ նրանք ապրում են իրենց պատկերացումների համաձայն, ապա իրենց ոչնչում չեն մերժում։ Եվ նրանք խղճի խայթ չեն զգում, առավել ևս՝ մեղքի զգացում չեն ունենում։ Նրանք սովորել են հարմարավետ ապրել, դրա համար էլ դա նրանց համար պետք է ապահովեն կենդանակերպի այլ նշանի ներկայացուցիչները։

Կարդացեք նաև

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երկակի կյանքով են ապրում, և այդ երկու կյանքերն էլ իրենց համար են։ Նրանք միշտ ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, որ մարդիկ գովերգեն իրենց։ Դրա համար էլ հաճախ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ներգրավված են լինում բարեգործական գործունեության մեջ։ Իրենց բնածին եսասիրությունը նրանք հուսալիորեն թաքցնում են իրենց շրջապատող մարդկանցից՝ ցուցադրելով իրենց հոգու շռայլությունն ու անշահախնդիր օգնությունը։ Բայց բոլոր այս գործողությունները լավ մտածված քողարկում են հիշեցնում։

Բայց չարժե մտածել, թե Երկվորյակներն այդքան անշահախնդիր են։ Իրենց առատաձեռնության բոլոր այս ցուցադրական ելույթները նրանք անում են միայն իրենց համար։ Նրանց պետք է ժամանակավորապես քնեցնել իրենց խիղճը, որպեսզի այն չկրծի ու չտանջի իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ոչ ոքի չեն խոստովանում, նույնիսկ իրենք իրենց, որ ապրում են իրենց իսկ բարեկեցության ու հաճույքի համար։ Իսկ եթե հասարակությունն իմանա ճշմարտությունը, ապա կկարողանա փչացնել տարիներով ստեղծած բարեսիրտ մարդկանց՝ իրենց հեղինակությունը, և, որ այն ամենը, ինչ նրանք ներկայացնում են, սոսկ պատրանք է։

Կարիճներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց եսասիրությունը և հպարտորեն այն ցուցադրում են ողջ աշխարհին։ Նրանց ուրախություն է պատճառում սեփական հաճույքի համար ապրելը, և իրենց կյանքն ապրում են այնպես, ասես օգտագործում են թանկարժեք մի նվեր՝ վայելելով նաև ողջ շքեղությունն ու հմայքը։ Նրանք երբեք իրենց չեն զոհաբերի ինչ-որ գաղափարի համար։ Եվ եթե իրենց բարեկամների ամբոխն անգամ շրջապատի, միևնույն է, կապրեն այնպես, ինչպես իրենց է հարմար, թեպետ իրենց աննրբանկատությամբ նրանք կարող են ներխուժել այլ մարդկանց տարածք ու սովորեցնել, թե ինչպես պետք է ապրել։ Եվ նրանց անհավանական հաճույք է պատճառում տեսնել, թե ինչպես որոշ մարդիկ չեն հասկանում՝ որն է կյանքի առավելությունը, կամ ով է այն աննպատակ վատնում։

Առյուծներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ միայն իրենց է պետք նվիրել կենցաղային բոլոր ուրախությունները։ Եվ ուրեմն ինչո՞ւ տալ, եթե իրենք պարզապես պարտավոր են ամեն ինչ ուրիշներից ստանալ։ Հենց այսպես են մտածում Առյուծները, երբ խոսքը գնում է նրանց կենսական նշանակության մասին։ Ողջ աշխարհը պետք է լինի նրանց ոտքերի տակ, և բոլորը պարտական են ճանաչել նրանց իշխանությունը, խելամտությունն ու իմաստնությունը։ Եվ ամեն անգամ նրանք կապացուցեն, որ արժանի են հարգանքի։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուշադրություն չեն դարձնի եսասեր մարդկանց։ Ինչ-որ մեկն այս կյանքում պետք է սիրի ինքն իրեն, իսկ մյուսներին էլ հատկացված է գոհացնողի դերը։ Եվ, անկասկած, Առյուծները կընտրեն առաջին տարբերակը։ Իսկ նրանք, ովքեր նրանց մասին հոգ կտանեն, կենդանակերպի այս նշանի հպարտ ներկայացուցիչների կյանքը կդարձնեն ավելի հարմարավետ ու անհոգ։

Խոյեր

Իրենց ողջ կյանքում կենդանակերպի այս եսասեր նշանի ներկայացուցիչները մտածում են միայն իրենց ու իրենց բարեկեցության մասին։ Նրանք միշտ զբաղված են իրենց կյանքով, դրա համար էլ ժամանակ չունեն այլ մարդկանց համար։

Եվ եթե նրանք չօգնեն ոչ ոքի, չեն էլ խանգարի։ Նրանք համարում են, որ չարժե կյանքը վատնել աննպատակ գործողությունների վրա։ Պետք է օգնեն նրանք, ովքեր դրա կարիքն ունեն, իսկ ահա վնասելու սիրահարներ միշտ կգտնվեն։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների դինամիկությունը նրանց թույլ չի տալիս ժամանակ ծախսել շրջապատի վրա։ Առանց այդ էլ նրանք ամենուր պետք է հասցնեն ու իրենց կյանքի ճանապարհին փորձեն ամեն ինչ։ Իրենց հաճույքի համար ապրելը նշանակում է՝ կատարելագործվել ու աճել ամեն օր։

Ջրհոսներ

Ջրհոսներն իսկական ինքնասիրահարված անձնավորություններ են։ Նրանք այնքան բարդույթներ ունեն, որ նրանց սկսում է տանջել խղճի խայթը։ Բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն կերպ աշխատում են նվաճել ու պահպանել  այս աշխարհում ապրելու իրավունքն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Իսկ եթե նրանց սկսում են խանգարել, ապա նրանք աստիճանաբար մեկուսանում են արտաքին գրգռիչներից։

Այս պայքարը նրանց մոտ շարունակվում է իրենց ողջ կյանքի ընթացքում։ Եվ արտաքին աշխարհը հաճախ կապ չունի։ Ջրհոսները պատերազմի մեջ են մտնում իրենց առաջնահերթությունների դեմ։ Իսկ երբ այդ ժամանակն անվերադարձ հեռանում է, նրանք գիտակցում են, որ այն աննպատակ են վատնել։ Եվ որպեսզի վերականգնեն բաց թողածը, նրանք սկսում են սիրել ու խղճալ իրենք իրենց։ Իսկ դա նրանք կարողանում են անել, ինչպես ոչ ոք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս