Ընդամենը միջնորդել եմ Արարատի մարզպետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ փոխանցել էին, որ Սամվել Ալեքսանյանի շփումներն իշխանության հետ չեն ավարտվում Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցումներով, «շաքար» հարաբերություններ են ձեւավորվել Աննայի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի եւ Ալեքսանյանի քրոջ որդիների միջեւ․ նրանց միասին տեսել են «Լա Սկալա» համալիրում` «ցկցկալիս»։

Ճի՞շտ են այդ լուրերը․ հարցրինք պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Էդ տիպի լուրերն էնքա՜ն շատ են։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ հանդիպել եմ վերջերս՝ իրենք միջնորդով ցանկացել էին ինձ տեսնել, որովհետեւ Արարատի մարզում ինչ-որ գործունեություն են ծավալում, Արարատի մարզպետի հետ միջնորդ չկար, որ հանդիպեին, ինձ հետ հանդիպեցին, որից հետո ես կազմակերպել եմ հանդիպում մարզպետի հետ։ Խոսքը վերաբերում էր նրան, որ իրենց կառուցած գործարանի համար պետք էր ճանապարհ կառուցել` թույլտվություն էր պետք»:

Այ քեզ բան՝ Ալեքսանյանն ու իր քրոջ որդիները Ձեր հույսի՞ն էին մնացել, այսինքն՝ չեք «ցկցկում»։ «Ո՛չ, չեմ ցկցկում. ժամանակ չունեմ ցկցկալու»:Հիշո՞ւմ եք` մի ժամանակ Ակսել Բակուցի գործերում էիք խաղում (Հ․ Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում), հիմա, փաստորեն՝ «միջնորդ տեր-բաբա»։ «Չէ, չէ` էդ մի հարցով խնդրել էին, կազմակերպեցի, ընդամենը՝ էդ, որովհետեւ կար մարզի շահը՝ աշխատատեղեր էին բացվելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930