Բաժիններ՝

Կենդանակերպի ո՞ր նշաններն են ամենաշատը խաբում

Երկվորյակներ (21 մայիսի-20 հունիսի)

Երկվորյակներն իրենց այնպես են պահում, ասես իրենց պարտական է ողջ աշխարհը, անգամ, եթե նրան ոչ ոք չի սիրում։ Երկվորյակ կինն այն մարդն է, ով կհրաժարվի ճանաչել քեզ, եթե դու հրաժարվես նրան ինչ-որ ծառայություն մատուցել։ Երբ նա իրեն այդ կերպ է պահում, դուք պետք է փորձեք կոտրել նրա գոռոզությունը, բայց դա միշտ չէ, որ աշխատում է։ Եթե Երկվորյակները զգում են, որ դուք նրան ինչ-որ կերպ հակադրվում եք, նա իրեն կպահի այնքան վատ, որքան դա հնարավոր է։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Առյուծ կինն իրեն արքայադստեր պես է պահում, ու եթե դուք նրան վերաբերվեք պատշաճ ուշադրությամբ ու հարգանքով, որոնց, ինչպես նա է մտածում, ինքն արժանի է, նա բարեգութ կգտնվի ձեր նկատմամբ ու կպատմի, թե ինչպես է իրեն զգում։ Առյուծ կինը դաժան կլինի նրանց հետ, ում համարում է անկարող իրեն հաղթելու գործում, փոխանակ ջանքեր գործադրի լավ տպավորություն թողնել։

Կարդացեք նաև

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Կույսը կարող է շատ սառն ու հաշվենկատ լինել։ Բայց նրան միշտ չէ, որ դուր է գալիս իր բնավորության այդ գիծը։ Երբ Կույսը վատ տրամադրություն ունի, նրա հետ շփվելը դժվարանում է, քանի որ նա կարող է դրսևորել չարակամություն և նյարդային բնավորություն։ Կույսը շատ բան է անում իր ընտանիքի ու ընկերների համար, բայց եթե նրանք չեն գնահատում դա, նա կարող է վատ վերաբերվել նրանց։ Կույսը սովորաբար կոպիտ է լինում, քանի դեռ մարդիկ չեն սովորել նրան հարգել։

Կարիճ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)

Կարիճը սովորություն ունի դաժան վարվել բոլոր նրանց հետ, ովքեր չեն կարողանում գլուխ հանել իր ինտենսիվ, ուժեղ անձից։ Իրականում նա պատրաստակամորեն կարող է ընդառաջ գնալ, բայց եթե դա դուք ըստ արժանվույն չգնահատեք, նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ կտրուկ ու գլխովին կփոխվի։ Նա նույնիսկ կարող է չբարկանալ ձեզ վրա, բայց եթե դուք կանգնած եք նրա ճանապարհին, նա հաստատ կպատրաստվի սեփական կատաղությունը թափել մերձավորի վրա։

Այծեղջյուր (22 դեկտեմբեր-19 հունվարի)

Այծեղջյուրը, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ ատում է բոլորին և յուրաքանչյուրին, իսկ դա նշանակում է, որ, եթե նա կոպիտ կամ չար լինի ձեզ համար ինչ-որ ակնհայտ պատճառով, ապա հավանաբար դա նրանից է, որ Այծեղջյուրն էմոցիոնալ կերպով է անցնում այդ ամենի միջով։ Այծեղջյուրը միշտ չէ, որ գիտի, թե երբ է դառնում արյունարբու։ Նա դա կանխամտածված կերպով չի անում։ Բայց եթե դուք նրան հանդիպեք իր համար շատ ծանր ու բարդ ժամանակաշրջանում, նա կարող է փորձել խուսափել իր վերաբերմունքի մասին ձեր մեկնաբանություններից, նույնիսկ, եթե ինքը գիտի, որ ավելի չար է այս պահին, քան սովորաբար լինում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս