ՀՀ դատախազությունը տեսել է այն հիմքերը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում պարսավել ու «թաղել» է 2020 թվականին նախագահական աթոռի համար պայքարում իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներ Բեռնի Սանդերսին եւ Ջո Բայդենին։
Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակի պաշտոնից Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա հեռանալու վերաբերյալ հաղորդումները՝ այդ տեղեկատվությունը որակելով ասեկոսեներ:
Ապրիլի 16-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին. 39-ամյա վարորդ Արմեն Շահբազյանը տեղում մահացել է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Պակիստանի Փենջաբի, Բելուջստանի, Հայբեր-Փահթունհվայի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի, 135 մարդ վերքեր է ստացել:
Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ:
Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել հրդեհի օջախը՝ չկանչելով հրշեջների:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում ամբողջական իշխանափոխություն հաստատելու համար 2019 թվականի նոյեմբերին նախատեսում են լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել:
Թերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել գյուղապետարանում անցկացված ստուգումներից։ Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել եւ հայտնաբերել վարչարարական խախտումներ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդպիմամբ։
Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժն ստացել է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ 2019 թվականի՝ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին վետո է դրել Կոնգրեսի բանաձեւի վրա, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում կռվում է «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման դեմ:
Ապրիլի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ապրիլի 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 16-ին` ժամը 19:44-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական:
Ապրիլի 16-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ալիբեկ լեռնագագաթ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հիդրոօդերևութաբանական ծառայությունը, որը կազմակերպչաիրավական տեսակով ՊՈԱԿ է, կառավարության կառուցվածքի փոփոխություններով արտակարգ իրավիճակների նախարարությունից անցնում է բնապահպանության նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը Չեխիայում կկայանա ապրիլի 21-ին: Գրել էինք, որ ապրիլի 4-ին մեկ նիստ արդեն տեղի էր ունեցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երևանում, և նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։