Թրամփը վետո դրեց Եմենում էր Ռիադին աջակցությունը դադարեցնելու Կոնգրեսի բանաձևի վրա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին վետո է դրել Կոնգրեսի բանաձեւի վրա, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում կռվում է «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման դեմ: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը:
«Այդ բանաձեւը հարկավոր չէ, այն իմ սահմանադրական լիազորությունները թուլացնելու վտանգավոր փորձ է, սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի քաղաքացիների եւ զինծառայողների կյանքը ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»,- հայտարարել է Թրամփը:
«Բանաձեւը վնաս կհասցնի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Ռազմական աջակցության սահմանափակմանը միտված ջանքերը կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին, բացասաբար ազդել խաղաղ բնակչության զոհվելու եւ ահաբեկչական կազմակերպությունների տարածման կանխմանն ուղղված մեր ջանքերի վրա»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Բանաձեւը Կոնգրեսի երկու պալատների քննարկմանն էր ներկայացվել Վերմոնտի նաահանգից անկախ սենատոր Բեռնի Սանդերսի, Քոնեկտիկուտի նահանգից հանրապետական սենատոր Մայք Մերֆիի եւ մի խումբ դեմոկրատ կոնգրեսականների կողմից: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:
Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: