Իշխա­նություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել. նախատե­սում են նոյեմբերին լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխա­նություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում ամբող­ջական իշխանափոխություն հաստատելու համար 2019 թվականի նոյեմբերին նախատե­սում են լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել:

«Ժամկետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այդ մարզպետ­ներն ու համապատասխան ոլորտի գերատես­չությունները հասցնեն բոլոր ռիսկային համայնքները «ֆիլտրել» ու տվյալ տարածքնե­րում առաջադրել ՔՊԿ թեկնածուների:

Ար­դյունքում ՔՊ-ականները կունենան իրենց տարածքային ամբողջական «թիմը», ներկա փուլում նրանք տոտալ զբաղվում են այս թե­մայի նախապատրաստական աշխատանքնե­րով և տարածքներում ներուժ ունեցող պոտեն­ցիալ կադրեր են փնտրում:

Զուգահեռ իրակա­նացվում են գործող համայնքապետներից ձերբազատվելու աստիճանական քայլեր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930