
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 10-12 աստիճանով

Ապրիլի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ապրիլի 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ ապրիլի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։