Պուտինը կգա՞ Հայաստան աշնանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երևանում, և նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Մեր աղբյուրները հաղորդում են, որ աշնանն էլ, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի ՌԴ նախագահը։

Որքան էլ հարաբերությունները լարված են, սակայն Վլադիմիր Պուտինը չի ուզում կապը խզել ՀՀ իշխանությունների հետ և պահպանել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն է ԵԱՏՄ նախագահող երկիրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930