Բաժիններ՝

Շիրակի մարզում У-TM-62П3 տիպի հակատանկային ական է հայտնաբերվել

Ապրիլի 16-ին` ժամը 19:44-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3 տիպի հակատանկային ական:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ժամը 20:48-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930