
«Սա «Յուվենթուսի» վատագույն ելքը չէր Չեմպիոնների լիգայում». Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Այաքսի» դեմ խաղը (1:2,1:1):
«Ես միշտ ասում եմ, որ Չեմպիոնների լիգան հաղթելու համար պետք է լինես քո լավագույն մարզավիճակում: Վերջին ամսվա ընթացքում մենք ունեցանք մի քանի վնասվածքներ: Անգամ այս խաղում մենք ունեինք մի քանի կարևոր ֆուտբոլիստների կարիք, դրա պատճառով էլ մենք չկարողացանք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը:
Ռոնալդուն մեզ շատ բան է տվել այս մրցաշրջանում, հատկապես՝ Չեմպիոնների լիգայում: «Այաքսը» մեծ թիմ է: Այսօր մեր խաղացողներին նախատելու կարիք չկա:
Դիբալան հարձակման գծում չափազանց վտանգավոր չէր, բայց նա մեծ աշխատանք է արել՝ փակելով դե Յոնգին: Ցավոք սրտի, նա ցավեր ուներ ազդրի շրջանում, և ես ստիպված էի փոխարինել ընդմիջումից հետո: Կինը մեզ ավելի շատ ուժ տվեց հարձակման գծում, սակայն Դիբալայի հեռանալուց հետո մրցակցի խաղացողներն ավելի շատ ազատություն ձեռք բերեցին:
«Այաքսը» լավ ֆուտբոլ է խաղում, այս թիմը լավ ֆուտբոլիստներ ունի: Ինչպես կարող են նրանք լինել հասարակ տղաներ «Ռեալ Մադրիդին» հինգ գոլ խփելուց հետո:
Սա «Յուվենթուսի» վատագույն ելքը չէր Չեմպիոնների լիգայում: Չեմ կարող այդպես ասել: Մենք միշտ էլ ունենք մեկ նպատակ՝ հաղթել ամենուր: Երբեմն ստացվում է հասնել եզրափակիչ, երբեմն՝ ոչ»,- ասել է Ալեգրին:
Սիրարփի Աղաբաբյան