Այսօր Հայաստանում բոլոր տնտեսավարողների համար ապահովվա՞ծ են հավասար մրցակցային պայմաններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանը տնտեսական մրցակցության ոլորտում բավական շատ անելիք է տեսնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Գևորգյանը:
«Աշխատանքը պատկերացնում եմ շատ դինամիկ, որովհետև կարծում եմ՝ ոլորտը բավական հետաքրքիր է, և շատ բան կա անելու»,- նշեց Գևորգյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր Հայաստանում բոլոր տնտեսավարողների համար ապահովված են հավասար մրցակցային պայմաններ, Գևորգյանը նշեց, որ այդպիսի տեղեկություն չունի:
«Օրենսդրությամբ՝ միանշանակ, իսկ իրական կյանքում՝ չեմ կարող հայտարարություն անել, որովհետև նման տեղեկություն չունեմ»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Հիւշեցնենք, որ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: