
Ներիշխանական նոր սկանդալ. ազատվում են նաև ռուսաստանահայ մեծահարուստ Սարկիսով եղբայրներից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը:
Ըստ թերթի աղբյուրների, վերջինս, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին:
Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը:
Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում:
Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական եւ այլն, բաժնետոմսերի մեծ մասը:
Նիկոլայ Սարկիսովը Լիոնում ՀՀ հյուպատոս էր նշանակվել 2013թ. հուլիսին՝ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: