
Մադոննան նոր երաժշտական ալբոմ է թողարկելու

Մադոննան նոր երաժշտական ալբոմ է թողարկելու: Սկավառակն ստացել է Madame X անվանումը: Դրա հետ մեկտեղ երգչուհին ներկայացրել է երգի թիզերը, որը կներառվի ապագա ալբոմում: Այդ մասին հայտնել է Stereogum-ը: Տեսանյութում Մադոննան պատմել է, որ Մադամ Իքսը գաղտնի գործակալ է, որը ճանապարհորդում է աշխարհում: Նա փոխում է արտաքինը, մարտնչում է հանուն ազատության, ինչպես նաեւ լույս է սփռում խավարի վրա: Նաեւ երգչուհին պատմում է, որ Մադամ Իքսը պրոֆեսոր է, պարուհի, պետության ղեկավար, հեծյալ, տնային տնտեսուհի, ուսանող, մայր, բանտարկյալ, երեխա, միանձնուհի, երգչուհի, ուսուցչուհի, սուրբ եւ լրտես: Նոր ալբոմի թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է Life-ը: