
«Մի՛ հավատացեք նրանց, ակտիվ մասնակցե՛ք այդ գործընթացներին». Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների գործընթացներին:
Որևէ կազմակերպության համար նախորդ իներցիայով երաշխավորված չէ հաղթանակը մրցույթներում: Եթե Ձեզ ասում են, թե ամեն ինչ արդեն որոշված է ու գումարը տրվելու է նախորդ տարիներին տվյալ ծրագրերն իրականացրած կազմակերպություններին, նրանք ՍՏՈՒՄ են:
Մի՛ հավատացեք նրանց, ակտիվ մասնակցե՛ք այդ գործընթացներին, որպեսզի մենք էլ ընտրության հնարավորություն ունենանք:
ԴՈԻԽՈՎ»:
Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ…
Gepostet von Arayik Harutyunyan am Montag, 15. April 2019