Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մհացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին:

«Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ ընդամենը գրանցված է վարակվելու 1251 դեպք՝ 1185 հաստատված եւ 66՝ հնարավոր, 803 մահացած եւ 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի ներկայիս համաճարակն սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս