
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ ապրիլի 12-ին ժամը 08։00-16։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան, Երևանյան, Կոմիտասի, Շահումյանի, Բաղրամյանի, Մռավյանի, Հ․Արզոյանի, Տեր-Գաբրիելյանի, Կամոյի, Ա․Թովմասյանի, Է․Պողոսյանի, Խրիմյանի, Սայաթ-Նովա,Կոմիտաս Զաքարյանի և Երիտասարդության փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: