Բաժիններ՝

«Քաղաքացիներին անիմաստ տուգանում էին». «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահը՝ Կառավարության նոր որոշման մասին

Ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին:

ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանը, հիմնավորելով որոշումը, ասաց, որ հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելումն էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ՝ վարորդների համար բավականին  դժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները։ Նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության այս որոշմանը՝ նշեց.

«Սա շատ ճիշտ փոփոխություն է, քանի որ մինչ հետիոտնը պետք է 5 մետր հեռավորություն պահպանել՝ տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի տեսանելիությունն ապահովելու համար, իսկ հետիոտնային անցումից հետո տեսանելիության խնդիր, վտանգ չկա, կարող ենք 5 մետր հեռավորությունը չպահպանել ու հետիոտնային անցումից անմիջապես հետո կայանում անել: Իսկ նախկինում քաղաքացիներն անիմաստ տուգանվում էին»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս