ԲԴԽ-ում այսօր շունչները պահած սպասելու են Փաշինյանին. էլի մեկին կազատի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել` երկուսը՝ մեկում: Կնշեն ե՛ւ մեկ տարին, ե՛ւ ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԲԴԽ-ում երեկ շունչները պահած սպասում էին, թե Փաշինյանն իրենց մոտ ինչ ուղերձով հանդես կգա՝ գուցե էլի տեղում ինչ-որ մեկին ազատի աշխատանքից։ Վաղը ԲԴԽ-ում կընդունեն նաեւ նախագահ Արմեն Սարգսյանին։ Ինչո՞ւ առանձին։ «Որովհետեւ նախագահը վաղը երեկոյան է վերադառնալու արտերկրյա այցերից, այլ ենթատեքստ մի փնտրեք»,- հորդորեց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930