Բաժիններ՝

Հարավային Կորեան աշխարհում առաջինն սկսեց 5G շարժական ցանցի առևտրային օգտագործումը

Հարավային Կորեան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն սկսել է հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) առեւտրային շահագործումը: Ինչպես ապրիլի 4-ին հայտնել է գիտության եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը, SK Telecom, KT եւ LG Uplus հեռահաղորդակցական ընկերություններն սկսել են այդ ստանդարտի շարժական կապի ծառայություններ տրամադրել քաղաքացիներին,:

Հինգերորդ սերնդի շարժական կապը (5G) ավելի մեծ թողունակություն է ապահովում: Տվյալների հաղորդման ռեկորդային արագությունը հասել է 25 Գբ/վ-ի: Այդ ցուցանիշները թույլ են տալիս առցանց ռեժիմով տեսանյութ հեռարձակել 8K (Ultra HD) լուծաչափով:

Առաջին երկիրը, որը թեստային ռեժիմով գործարկել է շարժական կապի հինգերորդ սերունդը, Շվեդիան է: Սակայն հինգերորդ սերնդի առեւտրային ցանցն այդ երկրում կսկսի գործել 2021 թվականից ոչ շուտ, հաղորդել է ՏԱՍՍ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս