
Նուրբ սուֆլե «Թռչնի կաթ». երես տվեք սիրելիներին

Բաղադրիչներ
1. Ժելատին – 15 գ
2. Ձվի սպիտակուց – 3 հատ
3. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
4. Կաթ – 50 մլ
5. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Ձվի սպիտակուցները հարել աղի հետ՝ մինչև փրփրի:
2. Ժելատինը թրջել 30 մլ ջրի մեջ և թողնել՝ մինչև ուռչի:
3. Այնուհետև տաքացնել ժելատինը, բայց չեռացնել:
4. Ժելատինը լցնել կաթի մեջ, խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:
5. Կաթը լցնել սպիտակուցների վրա, ավելացնել շաքարավազ:
6. Այնուհետև ստացված զանգվածը լցնել տարաների մեջ և դնել սառնարանը:
7. Մատուցելիս սուֆլեն զարդարել՝ ըստ ցանկության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը