Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ երկրում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 60 տոկոսի տվյալների հաշվումից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն արդեն չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:

«Ես ուշադրություն եմ դարձնում այն բանի վրա, որ լինելու է երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջեւ ծառացած է շատ հավակնոտ խնդիր, որովհետեւ այն ժամանակահատվածը, որը կա վերջնական արդյունքների ամփոփման եւ ԿԸՀ-ի կողմից երկրորդ փուլի վերաբերյալ ապրիլի 21-ի քվեարկության նշանակման արձանագրության ստորագրման միջեւ, շատ ու շատ կարճ է»,-ապրիլի 1-ին կայացած բրիֆինգում հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Տատյանա Սլիպաչուկը:

Առայժմ Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է արձանագրությունների 62,74 տոկոսի արդյունքները: Առաջատարը Վլադիմիր Զելինսկին է, որը հավաքել է ընտրողների ձայների 30,40 տոկոսը, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Պյոտր Պորոնշենկոն՝ 16,34 տոկոս ձայներով: Նրան հաջորդում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,09 տոկոս ձայներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930