Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերություններն ամփոփել են համատեղ մրցույթի արդյունքները

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող  Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերությունները ամփոփել են  հայ արվեստագետների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվել է Karas Art  ծրագրի շրջանակներում՝ Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ:

Մրցույթի շրջանակում   արվեստագետներին  էր առաջարկվել  ներկայացնել արվեստի ինքնատիպ գործերի էսքիզներ կամ թվային ձևաչափով օրինակներ, որոնք հետագայում պետք է ձեռքով նկարվեն գինու տակառների վրա:

«Տակառների նկարազարդման մրցույթը ապրանքանիշի` տեղական ստեղծարար միջավայրը խթանելու և մշակութային հարուստ ժառանգությունն ու գինեգործության հետաքրքիր ավանդույթները վերակենդանացնելու ընդհանուր տեսլականի մասն է: Մեր նպատակն է խթանել և խրախուսել հայ նկարիչներին, որոնք շատ տաղանդավոր են, կարողանում են իրենց զգացմունքներն ու հոգեվիճակն արտահայտել աներևակայելի գույներով: Գինու արտադրությունը ևս արվեստի տեսակ է, որտեղ  արվեստի կատարյալ գործ  ստեղծելու համար անհրաժեշտ է Թիմի անդամներից յուրաքանչյուրի նվիրվածությունն ու սերը»,- ասել է Կարաս Վայնս ընկերության տնօրեն Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը:

Ըստ նրա, Karas Art- ը երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում Կարաս Վայնս-ը պարբերաբար հանդես ենք գալու հետաքրքրիր մրցույթներով և նախաձեռնություններով:

«Մշակույթի, արվեստի խրախուսումը Կոնվերս Բանկի գործելակերպն է, մեր   հանրային ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից է:  Յուրաքանչյուր տարի Բանկը ներգրավված է  լինում մեկ տասնյակից ավելի մշակութային նախաձեռնությունների: Ուրախությամբ մաս կազմեցինք մեր Խմբի անդամ և գործընկեր՝ Կարաս Վայնսի այս հետաքիրքիր նախաձեռնությանը»,- ասել է մրցույթի ֆինանսական աջակից Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Միջոցառման ավարտին լավագույն  3 էսքիզներ ներկայացրած արվեստագետներին են հանձնվել դրամային պարգևներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930