
Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել. ԱԱԾ. aysor.am

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել, Aysor.am-ին ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։
«Չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն», – ասաց Սամսոն Գալստյանը։