
Կապելոն անվանել է լավագույն ֆուտբոլիստներին, ում հետ աշխատել է

Հայտնի իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն նշել է լավագույն ֆուտբոլիստներին, ում նա հնարավորություն է ունեցել մարզել իր երկար (1987-2018թթ.) կարիերայի ընթացքում:
«Դժվար է ասել՝ ով է եղել լավագույնը: Հնարավոր է՝ դա եղել է Մարկո վան Բաստենը: Բայց նաև Ռոնալդոն: Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», նա արդեն քաշ էր հավաքել, բայց դեռևս տիրապետում էր անհավանական դրիբլինգի, ուներ յուրահատուկ հատկանիշներ և բարձրագույն մակարդակ: Բայց իմ կարիերայում եղել են նաև երկու հրաշալի պաշտպաններ՝ Պաոլո Մալդինին և Ֆրանկո Բարեզին, ես չէի կարող մոռանալ նրանց մասին»,- Կապելոյին է մեջբերում Calciomercato.com-ը՝ Radio Deejay-ին:
Կապելոն իր կարիերայի ընթացքում գլխավորել է «Միլանը», «Ռեալը», «Ռոման», «Յուվենթուսը», Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները, ինչպես նաև չինական «Ցզյանսու Սունին» ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը