Բաժիններ՝

Ի՞նչ հանդիպումներ դիտել այսօր Եվրոպայի առաջնության շրջանակներում

Եվրոպայի առաջնության որոկավորման փուլը շարունակվում է: Հայաստանի ազգային հավաքականն իր հանդիպումը կանցկացնի վաղը, իսկ մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ այսօր երեկոյան կայանալիք ամենահետաքրքիր հանդիպումներին: Բոլորը խաղերը մեկնարկելու են Երևանի ժամանակով 23:45-ին:

Չեռնոգորիա – Անգլիա

Անգլիայի հավաքականը նախորդ խաղին դաշտ էր դուրս բերել մեծ թվով երիտասարդների, բայց կարողացավ վստահորեն հաղթել: Կհաջողվի՞ դա անել նաև այս խաղում:

Չեռնոգորիա

Չեռնոգորիայի ազգային հավաքականն Ազգերի լիգայում լավ հանդես չեկավ, իսկ Ռումինիային (0:1) և Սերբիային (1:2) պարտվելուց հետո հայտնվեց 3-րդ հորիզոնականում: Շատ քիչ էր մնացել, որ չեռնոգորացիները խմբում զբաղցնեին 4-րդ հորիզոնական և նահանջեին մեկ դիվիզիոնով:

Նախորդ հանդիպումը Չեռնոգորիան անցկացրեց Բուլղարիայի հետ և ավարտեց խաղը 1:1 հաշվով: Բայց, պետք է նշել, որ չեռնոգորացիները շատ ազատություն էին տվել մրցակցին սեփական տուգանային հրապարակում:

Չեռնոգորացիները կազմի հետ լուրջ խնդիրներ չունեն, բայց բացակայում են առանցքային ֆուտբոլիստներ Յովետիչը և Զվերտովիչը:

Անգլիա

Անգլիայի հավաքականը, սովորաբար, շատ լավ է անցկացնում որոկավորման փուլերը, իսկ այս անգամ ստացվել է այնպես, որ խումբը ևս բավականին հեշտ է:

Անգլիայի հավաքականը կարողացավ հաղթել Ազգերի լիգայի բարդ խմբում, որտեղ խաղում էր Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականների հետ:

Առաջին տուրում անգլիացիները հանդիպեցին Չեխիային և հաղթեցին մրցակցին 5:0 հաշվով:

Ինչպես նշեցինք, Անգլիայի հավաքականում հիմա շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Հայտացուցակում կան 10 ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականի կազմում չեն անցկացրել անգամ 9 խաղ:

Այս խաղին չեն մասնակցելու Դայերը, Սթոունզը, Ռեշֆորդը, Լալանան, Ուիլշերը և շատ այլ հայտնի ֆուտբոլիստներ:

Մասնագետները կարծում են, որ անգլիացիները կտանեն հերթական հեշտ հաղթանակը: Թիմի երիտասարդները շատ են ուզում տպավորել մարզչական շտաբին և ցուցադրում են իրենց լավագույն խաղը:

Պորտուգալիա – Սերբիա

Երկու թիմերն էլ չեն պարտվում 7 խաղ անընդմեջ: Ի՞նչ հանդիպում է պետք սպասել:

Պորտուգալիա

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը վերջերս այնքան էլ վառ ֆուտբոլ չի ցուցադրում: Նախորդ 3 հանդիպումներում «ընտրյալների թիմը» ոչ ոքի է խաղացել Իտալիայի (0:0), Լեհաստանի (1:1) և նույնիսկ Ուկրաինայի հետ (0:0): Վերջին խաղում որոշակի դադարից հետո հավաքական էր վերադարձել ագային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն:

Ի դեպ, Կրիշտիանուն ևս չի կարողանում գոլեր խփել հավաքականի հետ վերջին խաղերում:

Ֆերնանդու Սանթուշի սաները Աշխարհի առաջնությունում հասան մինչև 1/8 եզրափակիչ՝ պարտվելով Ուրուգվային (1:2):

Այս խաղում պորտուգալացիներին չի կարողանա օգնել Լուիշ Նետուն:

Սերբիա

Սերբիան տապալեց Աշխարհի առաջնությունը՝ վերջին 2 խաղերում պարտվելով Շվեյցարիային (1:2) և Բրազիլիային (0:2), բայց արագ վերականգնվեց և չի պարտվում արդեն վերջին 7 խաղերում:

Իր լավ մարզավիճակը Սերբիան ապացուցեց Գերմանիայի հետ խաղում (1:1), որտեղ ոչ միայն լավ էր խաղում, այլ նաև շատ լավ տեսք ուներ:

Ազգերի լիգայում սերբերը հաղթեին 4 խաղում և 2 խաղում էլ ոչ-ոքի խաղացին:

Այս հանդիպումը խոստանում է շատ հետաքրքիր լինել, քանի որ վերջերս կայուն տեսք չունեցող Պորտուգալիայի հավաքականը պետք է ապացուցի իր կարգը, իսկ Սերբիան էլ հրաշալի է խաղում:

Ֆրանսիա – Իսլանդիա

Այսօր Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան սեփական հարկի տակ կընդունի Իսլանդիայի հավաքականին: Ֆրանսիացիները 30 տարի է, ինչ չեն կարողանում հաղթել Իսլանդիային չոր հաշվով: Կկարողա՞ն աշխարհի չեմպիոնները դա անել այսօր:

Ֆրանսիա

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Աշխարհի առաջնությունը, բայց պարտվեց Նիդերլանդների ընտրանուն (0:2) և չկարողացավ գրավել առաջին հորիզոնականը Ազգերի լիգայի իր խմբում:

Արտագնա խաղում Ֆրանսիան հեշտությամբ հաղթեց Մոլդովային շատ հեշտությամբ, բայց վերջին պահին թուլացավ և գոլ բաց թողեց:

Այս խաղին չեն մասնակցի Կոսելնին, Սենյեն, Պայետը, Դեմբելեն, Մարսիալը և Էրնանդեսը:

Իսլանդիա

Իսլանդիայի հավաքականը 2018 թվականին շատ վատ հանդես եկավ՝ այդպես էլ չհաղթելով ոչ մի պաշտոնական խաղում:
Ազգերի լիգայի չորս խաղերում իսլանդանցիները կարողացան գոլ խփել միայն մեկ խաղում, սակայն այդ խաղում պարտվեցին Շվեյցարիային 1:8 հաշվով:

Ազգերի լիգայի իր խմբում Իսլանդիան կարողացավ 3 միավոր վաստակել միայն Անդորրայի հետ խաղում (2:0):

Այս խաղին հայտավորված չէ միայն Կոլբեյն Սիգտորսոնը, ով երկար ժամանակ է չի խաղում, և դժվար թե օգուտ բերեր հավաքականին:

Այս խաղը ևս խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ իսլանդացիները, ովքեր երկար ժամանակ է չեն հաղթել, կփորձեն անակնկալի բերել մրցակցին:

Բոսնիա և Հերցեգովինա – Հունաստան

Այս խաղը հետաքրքիր է հայ երկրպագուների համար, քանի որ խաղում են Հայաստանի ազգային հավաքականի երկու մրցակիցները: Առաջին խաղում երկու թիմերն էլ հաղթեցին իրենց մրցակիցներին համեստ հաշիվներով:

Բոսնիա և Հերցեգովինա

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին հայտնվել է մի խմբում, որտեղից հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները բավականին հավանական են: Ռոբերտ Պրոսինեչկիի սաները փորձելու են ամեն կերպ հաղթանակներ տոնել հատկապես սեփական հարկի տակ և իրենց երկրի համար գրանցել պատմական արդյունք: Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը իր պատմության ընթացքում դուրս չի եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Բոսնիացիները հաղթեցին «Ազգերի լիգայի» իրենց խմբում` խաղալով Ավստրիայի (0:0) և Հյուսիսային Իռլանդիայի (2:0) հավաքականների հետ՝ բաց թողնելով միայն մեկ գնդակ:

Հայաստանի հավաքականի հետ խաղում Պրոսինեչկիի թիմը շատ անատամ ֆուտբոլ խաղաց: Եվ, եթե Հայաստանի հավաքականը մի փոքր ճնշեր, կարող էր հեշտությամբ հաղթել մրցակցին:

Այս խաղին հայտանվորված չեն Սարիչը, Բեգովիչը, Հայրովիչը և Վրանեշը:

Հունաստան

Հունաստանի հավաքականը պարբերաբար թե՛ հաղթում է և թե՛ պարտվում: Վերջին 4 հաղթանակները բավականին համեստ հաշիվներով էին՝ 1:0:

Օրերս հույները հաղթեցին Լիխտենշտեյնի հավաքականին 2:0 հաշվով՝ մրցակիցը գրեթե ոչ մի ակտիվություն չէր ցուցաբերում, բայց կարողացավ դիմանալ 45 րոպե:

Հունաստանի հավաքականի մարզական շտաբը չի կարող հույս դնել Մինտրոլգուի, Տորոսիդոսի, Կորելիսի, Խրիստոդուլոպուլոսի և Մանոլասի վրա: Այս բոլոր ֆուտբոլիստներն էլ առանցքային նշանակություն ունեն հավաքականի համար:

Խաղը կկայանա մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով 23։45 -ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս