Բաժիններ՝

Թվով 8 որոնողական համակարգեր, որոնք ավելի լավն են, քան Google-ը

Lifehacker հարթակն առաջարկում է ծանոթանալ թվով 8 որոնողական համակարգերի, որոնք իրենց գործառույթներով ավելի լավն են, քան ամենահայտնի Google-ը:

Խոսքը ո՛չ Yandex-ի, ո՛չ էլ Bing-ի մասին է: Կան որոնման համակարգեր, որոնք ավելի լավն են, քան շուկայի առաջատարները:

1. DuckDuckGo

DuckDuckGo-ն բավականին հայտնի բաց կոդով որոնման համակարգ է: Սերվերները գտնվում են ԱՄՆ-ում: Իր համակարգից բացի, որոնման համակարգն օգտագործում է այլ աղբյուրների արդյունքներ` Yahoo, Bing, Վիքիպեդիա:

Կարդացեք նաև

DuckDuckGo-ն  ներկայացնում է իրեն՝ որպես ամենագաղտնի որոնման համակարգ: Այն չի հավաքում օգտագործողի մասին տվյալներ, չի պահում տեղեկամատյանները (որոնման պատմություն), իսկ cookie- ների օգտագործումը հնարավորինս սահմանափակ է:

Բոլոր խոշոր որոնողական համակարգերը փորձում են անհատականացնել որոնման արդյունքները՝ ըստ մոնիտորի դիմաց նստած անձի  ներկայացրած տվյալների: Այս երևույթը կոչվում է «զտիչ փուչիկ». օգտատերը տեսնում է միայն այն արդյունքները, որոնք համապատասխանում են իր նախասիրություններին:

DuckDuckGo-ն ստեղծում է օբյեկտիվ պատկեր, որը կախված չէ ձեր նախորդ վարքագծից որոնողական համակարգում: DuckDuckGo-ից օգտվելը հեշտ է որոնման օտար լեզուներով, մինչդեռ Google-ը և Yandex-ը հիմնականում առաջարկում են ռուսալեզու կայքեր, նույնիսկ, եթե հարցումը մուտքագրվում է մեկ այլ լեզվով:

2. not Evil

not Evil-ը համակարգ է, որն իրականացնում է որոնումը Tor անանուն ցանցով: Օգտագործման համար հարկավոր է անցնել այս ցանցին, օրինակ` մասնագիտացված բրաուզերի մեկնարկի միջոցով:

Որոնողական այս համակարգը որոնում է իրացնում այնտեղ, որտեղ Google-ի և Yandex-ի մուտքը  հիմնականում արգելված է:

Tor ցանցում առկա են բազմաթիվ ռեսուրսներ, որոնք հասանելի չեն համացանցի սովորական տիրույթում: Եվ դրանց թիվը կաճի, քանի որ ցանցի բովանդակության նկատմամբ իշխանությունների վերահսկողությունը խստացվում է: Tor-ը ցանցի ներսում ինքատիպ  ցանցի մի տեսակ է՝ իր սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով, առևտրային հարթակներով, բլոգներով, գրադարաններով և այլն:

3. YaCy

YaCy-ն ապակենտրոնացված որոնման համակարգ է, որն աշխատում է P2P ցանցերի սկզբունքով: Յուրաքանչյուր համակարգիչ, որի վրա տեղադրվում է հիմնական ծրագրային մոդուլը, ինքնաբերաբար սկանավորում է համացանցը, այսինքն` որոնման ռոբոտի անալոգն է դառնում: Արդյունքները հավաքվում են ընդհանուր տվյալների բազայում, որն օգտագործվում է YaCy-ի բոլոր անդամների կողմից:

Դժվար է ասել, թե սա ավելի լա՞վ է, թե՞ վատ, քանի որ YaCy-ն որոնման կազմակերպման ամբողջովին այլ մոտեցում է: Մեկ սերվերի բացակայությունը և ընկերության սեփականատիրոջ բացակայությունը արդյունքներն ամբողջությամբ անկախացնում են՝ չհիմնելով դրանք որևէ մեկի նախասիրությունների վրա: Յուրաքանչյուր հանգույցի ինքնավարությունը բացառում է գրաքննությունը: YaCy-ն ի վիճակի է փնտրել համացանցի շատ ավելի խորքերում, քան մյուս համակարգերը:

4. Pipl

Սա համակարգ է, որ օգնում է փնտրել տեղեկատվություն կոնկրետ մարդու մասին:

Pipl-ի հեղինակները պնդում են, որ իրենց մասնագիտացված ալգորիթմները որոնում են ավելի արդյունավետ, քան «սովորական» որոնման համակարգերը: Մասնավորապես, տեղեկատվության առաջնային աղբյուրներն են սոցիալական ցանցի պրոֆիլները, մեկնաբանությունները, մասնակիցների ցուցակները և տարբեր տվյալների բազաները, որտեղ մարդկանց մասին տեղեկություններ են հրապարակվում, օրինակ, դատարանի որոշումների բազաները: Pipl-ի առաջատարությունն այս ոլորտում հաստատում են Lifehacker.com, TechCrunch և այլ հրատարակությունները:

Եթե ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն գտնել Միացյալ Նահանգներում ապրող մարդու մասին, ապա Pipl-ը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Google-ը:

5. FindSounds

FindSounds-ը ևս մեկ մասնագիտացված որոնման համակարգ է: Այն տարբեր բաց աղբյուրներում որոնում է ձայներ և տարբեր հնչյուններ՝ տան, բնության, մեքենաների, մարդկանց և այլն:

Ծառայությունից կարելի է օգտվել մի շարք լեզուներով, սակայն, օրինակ՝ բացակայում են հայերենը և ռուսերենը:

Համակարգում միայն հնչյուններ են և ուրիշ ոչինչ: Բոլոր հնչյունները հնարավոր է բեռնել: Կարող եք որոնել նախատիպի միջոցով:

6. Wolfram|Alpha

Wolfram | Alpha-ն հաշվարկային որոնման համակարգ է: Հիմնական բառեր պարունակող հոդվածների փոխարեն, այն տալիս է օգտատիրոջ հարցին կոկրետ պատասխան: Օրինակ, եթե դուք համեմատեք Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի բնակչության թիվը, այն անմիջապես կներկայացնի գրաֆիկ:

Եթե դուք, օրինակ, ուսանող, վերլուծաբան, լրագրող կամ գիտաշխատող եք, կարող եք օգտագործել Wolfram | Alpha-ն, ձեր գործունեության հետ կապված տվյալները գտնելու և հաշվարկելու համար: Ծառայությունը չի հասկանում բոլոր պահանջները, բայց անընդհատ զարգանում է:

7. Dogpile

Dogpile-ը ցուցադրում է արդյունքների ընդհանրացված ցուցակ՝ Google-ի, Yahoo-ի և այլ հայտնի համակարգերի որոնման արդյունքների հիման վրա:

Dogpile-ն ցուցադրում է հայտնի համակարգերի ամենատարածված պատասխանները, և, եթե դուք չեք ցանկանում տարբեր համակարգերում որոնումներ կատարել, կարող եք օգտագործել Dogpile-ը:

8. BoardReader

BoardReader-ը ֆորումների, Q & A-ի (հարց-պատասխան) և այլ ինտերնետ-համայնքների համար տեքստի որոնման համակարգ է:

Ծառայությունը թույլ է տալիս ձեզ նեղացնել որոնման դաշտը՝ հասցնելով այն սոցիալական կայքերի մակարդակին: Հատուկ ֆիլտրերի շնորհիվ դուք կարող եք արագ գտնել հաղորդագրություններ և մեկնաբանություններ, որոնք համապատասխանում են ձեր չափանիշերին` լեզու, հրապարակման ամսաթիվ և կայքի անվանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս